Մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են ձյան ու մերկասառույցի պատճառով

Մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են ձյան ու մերկասառույցի պատճառով

14 հունվարի 2026 – 11:07 AMT

PanARMENIAN.Net – Հունվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները, Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Աշոցքի տարածաշրջանի, Սպիտակ-Գյումրի ճանապարհները դժվարանցանելի են։

Լանջիկ բնակավայրի հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Քուչակից դեպի Միրաք ավտոճանապարհին բուք է։

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Նաիրիի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Մարտունիի, Սևանի, Աբովյանի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական մյուս ճանապարհները բաց են:

ՀՀ տարածքում հունվարի 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոննական տեսանելիություն։ Հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի՝ 10-13 աստիճանով։ Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված` առավոտյան հանրապետության ճանապրահներին սպասվում է մերկասառույց։

Երևանում հունվարի 14-ի առավոտյան, 15-ի գիշերը և առավոտյան, 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 14-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում ջերմաստիճանը կլինի +1…+3 աստիճան, սակայն երեկոյան կնվազի մինչև -3…-5 աստիճան։

Leave a Comment