Համաձայնեցված է այն ամբողջը, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը. չկա չհամաձայնեցված կետ. ԱԳ նախարար


«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի համար ՀՀ-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության հրապարակման առնչությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում պատասխանում է լրատվամիջոցների հարցերին:

Խոսելով հայտարարության տեքստի մասին, նախարարը նշել է, որ համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը, ավելին համաձայնեցված չէ:

«Չկա որևէ պայման, որը բարձրացվել է, բանակցվել է և ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով: Միանգամից եմ ասում, որ միանշանակ որևէ նման դրույթ չկա, կա այն, ինչ կա փաստաթղթում և հրապարակված է»,- ասել է Միրզոյանը:

Նա հավելել է, որ ԹՐԻՓՓ շրջանակի մասին հայտարարությունը Հայաստանի, ԱՄՆ-ի, մեր հարևանների համար շատ շահեկան մի փաստաթուղթ է:

Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի  հետ: 

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն և ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որի տեքստը տարածվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

186 դիտում

Leave a Comment