«Էդպիսի բան, առանց մեր համաձայնության, բացառվում է, որ տեղի ունենա». Արարատ Միրզոյան

«Էդպիսի բան, առանց մեր համաձայնության, բացառվում է, որ տեղի ունենա». Արարատ Միրզոյան

Ասուլիսում անդրադառնալով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի՝ Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության հետևյալ հատվածին՝ «Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», Արարատ Միրզոյանն ասել է. «Դավադրության տեսություններ ենք լսել, որ՝ ա՜յ հիմա որևէ տոկոս համամասնությամբ կհամաձայնենք բաժնեմասերը կիսել ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև, հետո կսկսվի ընկերության գործունեությունն ու ինչ-որ փուլում մեզնից թաքուն բաժնեմասերի ինչ-որ մի մաս կարող է վաճառվել այս կամ այն երկրին: Էդպիսի բան, առանց մեր համաձայնության, բացառվում է, որ տեղի ունենա. դա կլինի պայմանագրի խախտում»:

Leave a Comment