Գևորգ Պապոյանը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

ՀՀ վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 2026 թվականի հունվարի 16-18-ը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)՝ Պարենի և գյուղատնտեսության 18-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով։

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  • Գևորգ Պապոյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
  • Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Պապոյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
  • Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

Leave a Comment