Մանկավարժականի ռեկտորը ազատ արձակվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը՝ ՀՀ մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։

Ըստ պաշտոնական պարզաբանման՝ վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։

The post Մանկավարժականի ռեկտորը ազատ արձակվեց. «Ժողովուրդ» appeared first on Yerevan Today.

Leave a Comment