Երեկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման եւ TRIPP նախագծի գործնական իրագործման ուղղությամբ, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ժամը 10–ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես կգա մեկնաբանություններով, ես և մեր մյուս գործընկերները ևս առիթներ կունենանք»,- գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։