Հայաստանի որոշ շրջաններում հունվարի 14-ին սպասվում են տեղումներ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հունվարի 14-ին առանձին շրջաններում ձյան առատ տեղումներ են սպասվում, լեռնային որոշ շրջաններում՝բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 14-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով: Տեղումներ կանխատեսվում են մինչև հունվարի 15-ը: Հունվարի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում հունվարի 14-ի առավոտյան սպասվում է ձյուն, իսկ ցերեկը՝ առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +1-ից +3: Ձյուն է սպասվում նաև հունվարի 15-ի առավոտյան:
Շիրակի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի -5-ից -9, Կոտայքի մարզում՝ -5-ից -8: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -3-ից -7, Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական դիտարկումների, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի- 4-ից +1: Տավուշի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է -2-ից +2:
Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է -5 մինչև -9 աստիճան տաքություն: Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի -2-ից +2-ի սահմաններում: Արմավիրում ցերեկը օդի ջերմաստիճանը կտաքանա +2-ից +4-ի սահմաններում: Վայոց Ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի -5-ից -9-ի, Սյունիքի մարզում՝ – 3-ից -6-ի սահմաններում:
Ըստ Yandex-ի՝ Արցախում հունվարի 14-ին սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +1:
