Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին


Երեկ՝ հունվարի 12-ին, Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, հրշեջ-փրկարարները դուրս էին բերել դի։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, հունվարի 13-ին պարզվել է, որ հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 18-ամյա Միխայել Դ.-ի դին, ով որպես անհետ կորած ս.թ. դեկտեմբերի 11-ից որոնվում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

1005 դիտում

Leave a Comment