Չեղարկվել են Երևանի և Թեհրանի միջև հունվարի 10-ին նախատեսված չվերթները

Չեղարկվել են Երևանի և Թեհրանի միջև հունվարի 10-ին նախատեսված չվերթերը, տեղեկանում ենք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։

Օդանավակայանի տվյալներով՝ չեղարկվել են համապատասխանաբար ժամը 18:15-ին և 17:15-ին նախատեսված Երևանից Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթերը։

Թռիչքների չեղարկման պատճառը չի նշվում, սակայն օդանավակայանի չվացուցակի համաձայն՝ հունվարի 11-ին նախատեսված Թեհրանից դեպի Երևան և հետադարձ չվերթերը շարունակում են ուժի մեջ մնալ։

Հունվարի 9-ին Թուրքիայի և ԱՄԷ-ի ավիաընկերությունները չեղարկել էին դեպի Իրան չվերթները՝ երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։