Տավրոս Սափեյանի գլխավորությամբ Թալինում հերթական անգամ խոչընդոտվել է Սուրբ և Անմահ Պատարագը․ Միջնաբերդ

11 Հունվարի, 2026

2026թ․ հունվարի 11-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ հերթական անգամ խոչընդոտվել է, որպեսզի Եկեղեցու քահանա Տեր Հայկ Սահակյանը անցկացնի Սուրբ և Անմահ Պատարագը: Այս մասին տեղեկանում ենք «ՄԻՋՆԱԲԵՐԴ» ազգային արժեքների պաշտպանության կոմիտեից։

Այսօր առավոտյան, այդ ընթացքում Եկեղեցու մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Տավրոս Սափեյանի և նույն համայնքի բնակիչների միջև:

Տավրոս Սափեյանի մտքերից պարզ է դառնում, որ վերջինս թալինցի-երևանցի բաժանարար կոչ է անում, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին վերաբերվում է որպես կուռքի և իր վրա է վերցնում Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունը խոչընդոտելու պատասխանատվությունը:

Մեջբերում ենք վերջինիս խոսակցությունից մի հատված՝

Տավրոս- Երևանից ե՞ս..

Թալինի բնակիչ- Թալինից եմ ….

Տավրոս- Երևանից չփորձվի մեկը…

Թալինի բնակիչ- հայ չե՞ս ….

…….

Տավրոս- Գնացեք ձեր տները:

Թալինի բնակիչ- հիմա ես եկել եմ, որ արարողությանը…

….

Տավրոս- ինձ ճանաչում ե՞ք: Ես Թալինի համայնքի ղեկավարն եմ ու տեր եմ իմ Թալինի մեջ բոլոր եկեղեցիներում…

Տերը, էս երկրի տերը երկրի վարչապետնա, Նիկոլ Փաշինյանը:

Թալինի բնակիչ- էդ ովա, էդ ովա, ես չեմ ճանաչում….

Տավրոս- մի ճանաչեք ․․․․

Leave a Comment