Իրանում ձերբակալվել է ԱՄՆ–ի և Իսրայելի հետ կապ ունեցող շուրջ 300 մարդ

https://arm.sputniknews.ru/20260113/iranum-dzerbakalvel-e-amni-ev-israjeli-het-kap-unecvogh-shurj-300-mard-97713177.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0b/97642739_70:0:1403:1000_1920x0_80_0_0_0dd02262a898dcd7b835754cffa898b5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ձերբակալություն, իսրայել, ամն, բողոքի ակցիա, ռիալ (իրանի դրամը), անկարգություններ

իրանի իսլամական հանրապետություն, ձերբակալություն, իսրայել, ամն, բողոքի ակցիա, ռիալ (իրանի դրամը), անկարգություններ

Բաժանորդագրվել

Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Իրանի ոստիկանությունը ձերբակալել է 297 մարդու, որոնք առնչություն ունեն Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած անկարգությունների հետ։ Այս մասին հայտնել է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։

«Հասարակական անվտանգության ապահովման ոստիկանական վարչության պետը հայտնել է անկարգությունների 297 մասնակցի ձերբակալության մասին, որոնք կապված են ամերիկյան և իսրայելական կազմակերպությունների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։

Leave a Comment