Ուկրաինական անօդաչուները Սև ծովում գրոհել են երկու լցանավի վրա. աղբյուր

https://arm.sputniknews.ru/20260113/ukrainakan-anodachunery-sev-tsvovum-grvohel-en-erku-lcanavi-vra-aghbjur-97712598.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96502522_108:0:756:486_1920x0_80_0_0_a82df9b053232ad010836787f6bea96a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, նավ, լցանավ, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, նավ, լցանավ, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

Բաժանորդագրվել

Ղազախական ընկերության վարձակալած Matilda լցանավը պետք է նավթ բարձեր ԿԽԿ-ում:

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները Սև ծովում հարձակվել են երկու նավթային լցանավի վրա՝ Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) տերմինալի մոտակայքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։

«Delta Harmony և Matilda նավերը ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով ստացել են բեռնափոխադրման սարքավորումների վնասվածքներ, սակայն չեն կորցրել կառավարումը»,-պատմել է գործակալության զրուցակիցը։

«Կազմունայգազ»-ում հստակեցրել են, որ ղազախական ընկերության վարձակալած Matilda լցանավը պետք է նավթ բարձեր ԿԽԿ-ում։ Պայթյունի հետևանքով անձնակազմի անդամները չեն տուժել, նավը շարունակում է նավարկելի մնալ։

Աղբյուրը հավելել է, որ լցանավերը վարձվել էին «Թենգիզշևրոյլ» և «Կարաչագանակ Պետրոլիում Օփերեյթինգ» միջազգային կոնսորցիումների կողմից՝ Ղազախստանից նավթ տեղափոխելու համար։ Նրանք այդ երկրում հանքավայրեր են մշակում ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ։

Թրամփն ազատ է արձակել «Մարիներա» լցանավի անձնակազմի երկու ռուսաստանցի անդամներին

Նշենք, որ նոյեմբերի 28-ին Ուկրաինայի ԶՈւ–ի անանձնակազմ մոտորանավերը Թուրքիայի ափերի մոտ հարձակվել էին Գամբիայի դրոշի ներքո դեպի Նովոռոսիյսկ ընթացող «Կաիրո» և «Վիրատ» լցանավերի վրա։ «Վիրատը» կրկնակի հարձակման էր ենթարկվել նոյեմբերի 29-ի առավոտյան։ Նույն օրը առավոտյան Ուկրաինայի ԶՈւ հարվածի պատճառով շարքից դուրս էր եկել Նովոռոսիյսկի նավահանգստում գտնվող «Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի» շարժական նավամատույցի սարքավորումը։

Leave a Comment