Համոզված եմ, որ այլևս պատերազմ չի լինի. Ալիև

Քաղաքականություն

13.01.2026 | 18:59

«Երկար տարիների թախիծն անցել է, արդարությունը հաղթանակել է։ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի Մարտակերտի մի շարք գյուղերի  բնակիչների հետ հանդիպման ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանցիները վերադարձել են իրենց նախնիների հողերը և այստեղ կապրեն հպարտությամբ, երջանկությամբ և խաղաղությամբ։ Համոզված եմ, որ այլևս պատերազմ չի լինի։ Ադրբեջանն ուժեղ պետություն է»,- ասել է Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment