Տրակտորներ Ելիսեյան դաշտերում. ֆերմերները Փարիզում բողոքում են Մերկոսուրի համաձայնագրի դեմ

Բաժանորդագրվել

Այսօր շուրջ 350 տրակտոր «շքերթ» են անցկացրել Ելիսեյան դաշտերում:

Հունվարի 13-ին հարյուրավոր ֆերմերներ կրկին բողոքի ցույցի են դուրս եկել Փարիզի կենտրոնում։ Նրանք դժգոհ են ԵՄ-ի և Մերկոսուրի (Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի) միջև կնքված համաձայնագրից, ինչպես նաև պահանջում են վարչարարական ընթացակարգերի պարզեցում:

Ֆերմերների խոշորագույն արհմիության՝ FNSEA-ի (Ֆերմերային միությունների ազգային ֆեդերացիա) ներկայացուցիչները գնացել են վարչապետի հետ բանակցությունների։

Ֆերմերները հույս ունեն արգելափակել համաձայնագիրը Եվրոպական խորհրդարանում։ Սա պայմանագիրը չեղարկելու վերջին հնարավորությունն է։ Փաստաթուղթը նախատեսում է եվրոպական արդյունաբերական արտադրանքի արտահանում՝ հարավամերիկյան գյուղատնտեսական մթերքների դիմաց։ Սա հարվածի տակ է դնում Ֆրանսիայի գյուղատնտեսությունը. սուպերմարկետների ցանցերն արդեն հայտարարել են, որ չեն գնելու Հարավային Ամերիկայից ներկրված մթերքները։

© AP Photo / Emma Da Silva

Ֆերմերները տրակտորներով անցնում են Ելիսեյան դաշտերով՝ բողոքելով Մերկոսուրի առևտրային համաձայնագրի դեմ:

Ֆերմերները տրակտորներով անցնում են Ելիսեյան դաշտերով՝ բողոքելով Մերկոսուրի առևտրային համաձայնագրի դեմ: - Sputnik Արմենիա

Ֆերմերները տրակտորներով անցնում են Ելիսեյան դաշտերով՝ բողոքելով Մերկոսուրի առևտրային համաձայնագրի դեմ:

© REUTERS / Benoit Tessier

Տրակտորները շարվել են Ազգային ժողովի շենքի դիմաց:

Տրակտորները շարվել են Ազգային ժողովի շենքի դիմաց: - Sputnik Արմենիա

Տրակտորները շարվել են Ազգային ժողովի շենքի դիմաց:

© REUTERS / Benoit Tessier

Ֆերմերներն իրենց բողոքն են հայտնում ԵՄ-ի և Մերկոսուրի միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ կառավարության գործողությունների դեմ:

Ֆերմերներն իրենց բողոքն են հայտնում ԵՄ-ի և Մերկոսուրի միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ կառավարության գործողությունների դեմ: - Sputnik Արմենիա

Ֆերմերներն իրենց բողոքն են հայտնում ԵՄ-ի և Մերկոսուրի միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ կառավարության գործողությունների դեմ:

© REUTERS / Benoit Tessier

Տրակտորը կանգնած է Ազգային ժողովի շենքի առջև:

Տրակտորը կանգնած է Ազգային ժողովի շենքի առջև: - Sputnik Արմենիա

Տրակտորը կանգնած է Ազգային ժողովի շենքի առջև:

© REUTERS / Benoit Tessier

Տրակտորները շարվել են Հաղթական կամարի մոտ՝ ի նշան բողոքի:

Տրակտորները շարվել են Հաղթական կամարի մոտ՝ ի նշան բողոքի: - Sputnik Արմենիա

Տրակտորները շարվել են Հաղթական կամարի մոտ՝ ի նշան բողոքի:

© REUTERS / Benoit Tessier

Ֆրանսիայի Ազգային ժանդարմերիայի մեքենան կանգնած է Ազգային ժողովի շենքի դիմաց:

Ֆրանսիայի Ազգային ժանդարմերիայի մեքենան կանգնած է Ազգային ժողովի շենքի դիմաց: - Sputnik Արմենիա

Ֆրանսիայի Ազգային ժանդարմերիայի մեքենան կանգնած է Ազգային ժողովի շենքի դիմաց:

© REUTERS / Benoit Tessier

Տրակտորները շարք են կազմել Ելիսեյան դաշտերում:

Տրակտորները շարք են կազմել Ելիսեյան դաշտերում: - Sputnik Արմենիա

Տրակտորները շարք են կազմել Ելիսեյան դաշտերում:

Անցյալ շաբաթ Բրյուսելում ԵՄ 27 անդամ երկրների ներկայացուցիչները կողմ քվեարկեցին Մերկոսուրի հետ պայմանագրին և Եվրահանձնաժողովի նախագահին լիազորեցին մեկնել Հարավային Ամերիկա՝ հունվարի 17-ին Պարագվայում այն ստորագրելու համար։ Դրանից հետո փաստաթուղթը կուղարկվի Եվրախորհրդարան՝ վավերացման։

Leave a Comment