Ադրբեջանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի զարգացման հեռանկարները – CIVILNET

ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները Բաքվում քննարկել են TRIPP երթուղու զարգացումն ու երկկողմ ռազմավարական գործընկերության հեռանկարները։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն ու ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության (USTDA) պատվիրակությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերն անդրադարձել են էներգետիկայի, առևտրի և տարածաշրջանային կապերի ոլորտներում համագործակցության ներկա վիճակին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչների ծանոթացումն Ադրբեջանի ենթակառուցվածքային և լոգիստիկ հնարավորություններին։ Հատուկ ընդգծվել է, որ երկկողմ շփումներն ակտիվացել են անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո՝ «Ռազմավարական գործընկերության խարտիայի» նախապատրաստման շրջանակներում։ Բանակցությունների առանցքում են եղել նաև տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովման […]

Leave a Comment