ՌԴ դեսպանին բողոքի հայտագիր է ներկայացվել Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ․ ԱԳՆ – CIVILNET

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»,- նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Ռուս հաղորդավար, լրագրող Վլադիմիր Սոլովյովը հայտարարել էր, […]

Leave a Comment