
«Ես չեմ պատրաստվում որևէ երկրի հետ, այդ թվում՝ Ադրբեջանի, մրցավազքի մեջ մտնել, բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ ՀՀ-ն դադարեցնելու է սպառազինության, ռազմական տեխնիկայի գնումը, բանակի արդիականացումը»,- հրավիրած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ մեկնաբանելով լրագրողի դիտարկումը, որ կար քննադատություն, ըստ որի՝ ՀՀ-ում կրճատվում է զինծառայության ժամկետը, իսկ Ադրբեջանը շարունակում է նոր սպառազինություն ձեռք բերել և ավելացնել անձնակազմը։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք
գերատեսչությունն ունի պլան Բ՝ երկրի առջև առկա մարտահրավերների ու ռիսկերի փոփոխության դեպքում, նախարարը նշեց․ «Այս պահի մեր քաղաքականության և իրականության մեջ չեմ կարծում, որ կա դիսոնանս, որտեղ մենք պետք է պլան Բ, կամ պլան Գ քննարկենք։ Իսկ բլան Ա, Բ, Գ՝ Զինված ուժերը միշտ ունենում են»։