2025 թվականի հունիսին Իրանի դեմ տեղի ունեցած ագրեսիան կրկնելու օգտագործելու փորձերը հղի են լուրջ հետևանքներով։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի տարածքին նոր ռազմական հարվածներ հասցնելու մասինՎաշինգտոնից հնչող սպառնալիքներն անթույլատրելի են:
«Կտրականապես անթույլատրելի են Իսլամական Հանրապետության տարածքին նոր ռազմական հարվածներ հասցնելու՝ Վաշինգտոնից հնչող սպառնալիքները», – ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն ընդգծել է, որ 2025 թվականի հունիսին Իրանի դեմ տեղի ունեցած ագրեսիան կրկնելու նպատակով դրսից ներմուծված անկարգությունները որպես պատրվակ օգտագործելու փորձերը հղի են լուրջ հետևանքներով։ Գերատեսչությունը նշել է, որ նման գործողությունները կարող են ապակայունացնել իրավիճակը Մերձավոր և Միջին Արևելքում ու վնաս հասցնել համաշխարհային անվտանգությանը: