Երկու շաբաթ է՝ Իրանի գրեթե բոլոր նահանգներում մեծամասշտաբ հակաիշխանական ցույցեր են։ Զանգվածային ցույցերում աչքի են ընկնում կանայք։ Նրանք այրում են հիջաբները, հանում հագուստը, պարում փողոցներում, պատռում հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի նկարները, ծխախոտ հանգցնում առաջնորդի նկարների վրա՝ դեմ գնալով նաև կանանց ծխելու արգելքին։ Ընթացիկ ցույցերն ուղեկցվում են հետևյալ կարգախոսներով «Ոչ Լիբանան, Ոչ Գազա», «Ես կսպանեմ, ես կսպանեմ, իմ եղբորը սպանողին», «Մահ Խամենեիին»։ Հնչում է նաև «Կեցցե շահը» վանկարկումը։ Իրանական ցույցերում կարևոր դերակատարություն ունի Իրանի շահի թագաժառանգ Ռեզա Փահլավին, որը բնակվում է Ամն–ում։ Նա կոչ է անում քաղաքացիներին ողողել փողոցները և փոխարինել Իրանի դեսպանատների առջև կանգնեցված դրոշները նախաիսլամական շրջանի դրոշներով։ Թագաժառանգ Փահլավիի […]