Հունվարի 13-ին՝ ժամը 08։10-ի սահմաններում, Հերացու թունելից դեպի Խանջյանի թունել տանող ճանապարհահատվածում բախվել են Toyota Ipsum, Mercedes Sprinter, Chevrolet և Voyah մակնիշի ավտոմեքենաները, վթարի հետևանքով 6 մարդ, որոնցից 3-ը երեխաներ են, հոսպիտալացվել են, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
ՀՀ ՆԳՆ-ն հավելել է, որ Toyota և Chevrolet մակնիշների ավտոմեքենաների ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։ Փրկարարները հոսանքազրկել են Toyota և Volt մակնիշների ավտոմեքենաները և փակել Toyota-ի գազի բալոնի փականը։
