Իրանի հետախուզության նախարարությունը առգրավել է «լրտեuական սարքավորումների» մեծ խմբաքանակ



Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է «լրտեսական սարքավորումների» մեծ խմբաքանակի, այդ թվում՝ «Starlink» տերմինալների առգրավման մասին։



Խմբաքանակն անօրինական կերպով ներմուծվել է տարածաշրջանի մի երկրից ու նախատեսված է եղել բաշխել այն նահանգներում, որտեղ վերջին օրերին անկարգություններ են տեղի ունեցել։ Խմբաքանակը ներառել է 100 հեռահար ընդունիչ, 50 BTS ազդանշանի ուժեղացուցիչ, տարբեր ապրանքանիշերի 743 «5G» մոդեմ ու 799 ժամանակակից բջջային հեռախոս։


Ըստ հետախուզության՝ համատեղ օգտագործման դեպքում այս սարքավորումները կարող են թույլ տալ «օտարերկրյա գործակալներին և ահաբեկչական խմբավորումներին» բջջային կապի և ինտերնետի հասանելիություն ունենանալ դժվարամատչելի տարածքներում՝ լեռներում, անապատներում և հեռահաղորդակցության ենթակառուցվածք չունեցող գոտիներում՝ «հետախուզական և դիվերսիոն գործողություններ» իրականացնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment