«Երբ մենք կավարտենք համազգեստի զորային փորձարկումը և վերջնական հաստատում կունենա նմուշը, ես նախատեսում եմ ԱԺ-ում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով այդ տեսակի համազգեստը կարգելվի վաճառել, հնարավոր չի լինի գնել խանութում»,- ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այսինքն՝ չի կարող ձեր եղբայրը զանգել բանակից ու ասել՝ գիտեք համազգեստս մաշվել ա, մի հատ համազգեստ առեք, ուղարկեք ինձ: Երբ համազգեստը մաշվի, մենք պետք ա դրա խնդիրը լուծենք»,- հավելեց նա: