Ծառուկյանը ցանկանում է մենամարտել Չենդլերի հետ․ Կարծում է՝ դա մեծ աղմուկ կբարձրացնի

Ծառուկյանը ցանկանում է մենամարտել Չենդլերի հետ․ Կարծում է՝ դա մեծ աղմուկ կբարձրացնի

13 հունվարի 2026 – 15:29 AMT

PanARMENIAN.Net – UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը պատմել է, որ ցանկանում է ազատ ոճի ըմբշամարտի կանոններով մրցել ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ։

Ըստ նրա՝ մենամարտը մեծ աղմուկ կբարձրացնի, հայտնում է Factor.am-ը:

«Կա հավանականություն, որ ես կվերադառնամ փետրվարի 28-ին ու կմենամարտեմ Մայքլ Չենդլերի հետ։ Ես RAF-ին խնդրել եմ կազմակերպել Չենդլերի դեմ մենամարտ, քանի որ UFC-ում նա փախչում է ինձանից։ Նա նույնիսկ փախչում է իմ անունից։ ММА-ի կանոններով մենք երբեք չենք մրցի։ Իսկ ահա ըմբշամարտում նրա գլուխը պտտելուն դեմ չեմ։

Չենդլերը սոցցանցերում նշում է, որ պատրաստ է մենամարտել ինձ հետ։ Ես ցանկանում էի ձեռնոց նետել նրան RAF-ում, սակայն խոսափողը չտվեցին ինձ։ Կարծում եմ՝ մեր մենամարտը մեծ աղմուկ կբարձրացնի։ Ազատ ոճի ըմբշամարտում նա ունի շանս իմ դեմ պայքարում, իսկ ММА-ում՝ ոչ»,- Արիել Հելվանիի հետ հարցազրույցում ասել է Արման Ծառուկյանը։

Օրեր առաջ հայ մարտիկը Ֆլորիդայում կայացած RAF 05 (Real American Wrestling) ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում 10։0 հաշվով հաղթել էր 38-ամյա ամերիկացի Լենս Փալմերին։

Ծառուկյանը 29 տարեկան է, MMA-ում մասնակցել է 26 մենամարտի, որոնցից 23-ում հաղթել է և միայն 3 պարտություն կրել։

Leave a Comment