6 մլն դոլար` 576 աշակերտի համար. ժամանակակից կրթահամալիր #Սպիտակում` ավերակի փոխարեն։Այս մաին տեղեկանում ենք Լոռու մարզպետի աշխատակազմից։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է շինհրապարակ, հետևել կատարվող աշխատանքներին:
Շինաշխատանքն իրականացվում է առաջանցիկ տեմպով․ավարտը նախատեսվում է 1 տարի շուտ։
- 5 մասնաշենք,
- ֆուտբոլի, բասկետբոլի բաց խաղահրապարակներ,
- փակ մարզադահլիճ։
Մարզի ղեկավարը կարևորել է կրթական ենթակառուցվածքների զարգացումը՝ ընդգծելով, որ ժամանակակից կրթահամալիրը կապահովի անվտանգ, հարմարավետ և մրցունակ կրթական միջավայր Սպիտակի 576 աշակերտների համար։

