ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննարկել են Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ցույցերը և հանգստյան օրերին հանդիպման հնարավորությունը:
Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Արաղչին կապ է հաստատել Վիտկոֆի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու սպառնալիքների ֆոնին:
Նրանք քննարկել են առաջիկա օրերին հանդիպման հնարավորությունը։ Աղբյուրները չեն մանրամասնել, թե արդյոք Վիտկոֆը և Արաղչին հեռախոսով են խոսել, թե՞ հաղորդագրություններ են փոխանակել։