ՍՈՒ-30 կործանիչները կարող են մեծ դեր ունենալ մեր երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության գործում. Նախարար

Այսօր մենք ունենք որոշակի սպառազինություն, այդ թվում՝ ակնկալում ենք որոշակի համալրումներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«ՍՈւ-30 կործանիչները բավականին լավ կործանիչներ են, շատ բարձր եմ գնահատում դրանց դերը, կարծում եմ, որ իրենք մեծ դեր կարող են ունենալ մեր երկրի և՛ հակաօդային պաշտպանության, և՛ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում»,-ասաց Պապիկյանը։

Ինչ վերաբերում է թվաքանակի ավելացմանը՝ նախարարն առաջարկեց այս պահին սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների մասին տեղեկատվություն չտրամադրել։

«Բայց այն, որ ՀՀ Զինված ուժերը շարունակելու է սպառազինվել նորագույն տեխնիկայով, հավաստիացնում եմ։ Այն, որ մենք նորագույն տեխնիկա ենք ձեռք բերում ու փորձում ենք, որ դա լինի ՆԱՏՕ-ական ստանդարտների սպառազինություն, դա չի նշանակում, որ հրաժարվել ենք նախկինում ունեցած մեր սպառազինությունից։ Շարունակելու ենք դրանք թարմացնել, ադապտացնել նոր սպառազինության հետ»,-ասաց նախարարը։

Leave a Comment