Գրին քարտի խաղարկության շրջանակում ԱՄՆ ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցվել է

Գրին քարտի խաղարկության շրջանակում ԱՄՆ ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցվել է

13 հունվարի 2026 – 15:45 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի (գրին քարտ) խաղարկության շրջանակում, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

«Մենք ժամանակ և անհրաժեշտ միջոցներ կտրամադրենք ԱՄՆ ազգային ու հասարակական անվտանգությունը պաշտպանելու համար։

DV-2027 ծրագրի վերաբերյալ այս պահին նոր հայտարարություններ առկա չեն»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմն էր հայտարարել, որ ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել Green Card–ի խաղարկությունը։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով նա հանձնարարել է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) դադարեցնել DV1 վիզաների ծրագրի իրականացումը, քանի որ պարզվել է, որ Բրաունի համալսարանի կրակոցների մեջ կասկածվողը մուտք է գործել երկիր Green Card–ով:

Leave a Comment