2025-ին կանոնադրային հարաբերությունների խախտման և դրա հետևանքով սպանությունների դեպքեր չեն արձանագրվել. Պապիկյան




 

1lurer. Զինծառայության շրջանում կարգապահության բարձրացման ուղղությամբ այս տարիների ընթացքում էական աշխատանքներ են կատարվել: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:


 


«Պիտի կարևորեմ 2025 թվականը, որովհետև 2025-ին մենք ունենք շոշափելի արդյունքներ այս ուղղությամբ, և սա վերաբերում է հիմնականում կանոնադրային հարաբերությունների խախտմանը և դրա հետևանքով սպանությունների դեպքերին:


 


Պիտի ասեմ, որ 2025-ին այդպիսի դեպքեր չեն արձանագրվել: Իրականում հենց այդպես էլ պիտի լինի, բայց մեզ համար ուրախալի է այն առումով, որ վիճակագրությունը և համեմատությունն այն մասին են, որ, ցավոք, մենք նախկինում ունեցել ենք այդպիսի բազում դեպքեր:


 


Չեմ ուսումնասիրել Երրորդ Հանրապետության ամբողջ շրջանը, բայց կարող եմ ասել, որ, թերևս, նման տարիներ գուցե չեն արձանագրվել նախկինում»,- ասաց նա:


 


 


 


Հեղինակ`Լուսինե Մուրադյան


 


 


Leave a Comment