ԵՄ–ն շարունակում է աջակցել իրանական քաղհասարակությանը. Կալասը` իշխանափոխության մասին

https://arm.sputniknews.ru/20260113/emn-sharunakum-e-ajakcel-iranakan-qaghhasarakutjany-kalasy-ishkhanapvokhutjan-masin–97708663.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91466901_58:0:967:682_1920x0_80_0_0_329526909c84a4ddacf037ba882f4ba5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, կայա կալաս, եվրամիություն, բողոքի ակցիա, ռիալ (իրանի դրամը)

իրանի իսլամական հանրապետություն, կայա կալաս, եվրամիություն, բողոքի ակցիա, ռիալ (իրանի դրամը)

Բաժանորդագրվել

Կայա Կալասի խոսքով՝ ռեժիմի անկման համար երկրում այլընտրանք է պետք։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Եվրամիությունը չի սպասում ցուցարարների ճնշման ներքո Իրանի ղեկավարության մոտալուտ անկում, սակայն շարունակում է աշխատել դրա ուղղությամբ՝ աջակցելով իրանական քաղաքացիական հասարակությանը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բեռլին կատարած այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասը։

«Պատմությունը ռեժիմների անկման շատ օրինակներ ունի, բայց հարցն այն է, թե ինչ կլինի հետագայում։ Դեռ պարզ չէ՝ այն կընկնի, թե ոչ», – ասել է Կալասը՝ պատասխանելով «Թեհրանի անկման» մասին արմտյան լրագրողների հարցին։

Կալասը հավելել է՝ ռեժիմի անկման համար երկրում այլընտրանք է պետք։ Հենց այդ պատճառով ԵՄ-ն «ակտիվորեն աջակցում է քաղաքացիական հասարակությանը»։

Ավելի վաղ Կալասի ղեկավարը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաստատել էր, որ այդ կառույցը շտապ նոր պատժամիջոցներ է մշակում, մասնավորապես՝ Իրանի ուժայինների դեմ, որոնք ճնշում են հակակառավարական ակցիաները: Նրանց նկատմամբ պատժամիջոցները Բրյուսելը մտադիր է սահմանել «ներքին բռնաճնշումների» մեղադրանքով։

Ֆոն դեր Լյայենը նաև անմիջական աջակցություն է հայտնել ցուցարարներին՝ կարծիք հայտնելով, որ նրանք «խիզախ երթով գնում են դեպի ազատություն», իսկ իրավապահները կիրառում են «չափից ավելի ուժ»։

Leave a Comment