Երդման արարողությունից հետո զինծառայողը կունենա 2 օր արձակուրդ․ Պապիկյան

Երդման արարողությունից հետո զինծառայողը կարող է 2 օր արձակուրդ ունենալ

Երդման արարողությունից հետո զինծառայողը կունենա 2 օր արձակուրդ․ Պապիկյան


ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մենք օրենսդրական փոփոխությամբ ապահովել ենք, որ երդման արարողությունից հետո զինծառայողը կարող է 2 օր արձակուրդ ունենալ։


Այս մասին ասուլիսի ժաման հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 


Նրա խոսքով՝ բնական է, որ ծնողը 40 օր կամ 1-2 ամսվա ընթացքում երեխային չտեսնելու պարագայում ինչ–որ էմոցիաներ ունի, հատկապես, որ նախկինում զինծառայողը ասոցացվել է սոված լինելու հետ, իսկ այս պարագայում ծնողը նույնիսկ կարող է չգալ զորամաս։


«Զինծառայողը կստանա 2–օրյա արձակուրդը, կգնա իրենց տուն, իր հարազատների հետ կվայելի այդ 2 հանգստյան օրերը, այնուհետև կվերադառնա հիմնական ծառայության` որպես լիիրավ զինծառայող», – ասաց Պապիկյանը 


Նախարարի խոսքով՝ սա լուրջ և ավելի շատ էմոցիոնալ փոփոխություն է, որը   կարևոր է թե՛ զինծառայողների, թե՛ նրանց ծնողների համար։


Leave a Comment