ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը «սարսափած է» Իրանում ցուցարարների նկատմամբ բռնությունից

Քաղաքականություն

13.01.2026 | 17:13

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրկը իր «սարսափն» է հայտնել Իրանում ցուցարարների դեմ բռնության աճող դեպքերի կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել հարյուրավոր մարդկանց մահվան մասին հաղորդագրությունների ֆոնին, գրում է France 24-ը։

«Խաղաղ ցուցարարների սպանությունները պետք է դադարեցվեն, ցուցարարներին «ահաբեկիչներ» անվանելը նրանց նկատմամբ բռնությունն արդարացնելու համար անընդունելի է»,- ասվում է Թյուրկի հայտարարության մեջ, որում նա դատապարտել է իշխանությունների որոշումը՝ «բռնի ուժ կիրառել փոփոխությունների օրինական պահանջները ճնշելու համար»։

Կատարը, իր հերթին, հայտարարում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական սրացումը լուրջ հետևանքներ կունենա տարածաշրջանի համար։

«Մենք գիտենք, որ ցանկացած սրացում կունենա աղետալի հետևանքներ տարածաշրջանում և դրանից դուրս, ուստի մենք ցանկանում ենք հնարավորինս խուսափել դրանից»,- Դոհայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a Comment