Պատրաստ եմ ոչնչացնել նրան․ UFC-ի մարտիկը ընդունել է Ծառուկյանի մարտահրավերը

UFC-ի թեթև քաշային կարգի ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերը արձագանքել է նույն քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի նետած մարտահրավերին։

The Schmo-ին տված հարցազրույցում Չենդլերը, անդրադառնալով հայ մարտիկի հայտարարությանը, նշել է․

«Ես հարգում եմ Արմանին, քանի որ նա ակտիվ է մնում նույնիսկ այն ժամանակ, երբ UFC-ում մենամարտեր չի անցկացնում։ Նա մասնակցում է ըմբշամարտի և գրեփլինգի մրցաշարերի։ Մյուս կողմից՝ ես պատրաստ եմ ըմբշամարտում ոչնչացնել Ծառուկյանին։ Նա տպավորիչ հաղթանակ տարավ, սակայն Լենս Պալմերը լավագույն մարզավիճակում չէր։ Արման, քեզ կանդրադառնամ ավելի ուշ։ Այժմ ամռան հետ կապված որոշակի պլաններ ունեմ», — նշել է Չենդլերը։

Ավելի վաղ Արման Ծառուկյանը հաղթանակ էր տարել ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում, ինչից հետո ցանկություն էր հայտնել Չենդլերի հետ գոտեմարտ անցկացնել ամերիկյան RAF լիգայի շրջանակներում։

Leave a Comment