Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով եղել է Դիլիջան քաղաքում։ Այցի ընթացքում մարզպետը Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քաղաքում, տեղում ծանոթացել նախորդ տարվա ընթացքում իրականացված, ինչպես նաեւ ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին։
Հայկ Ղալումյանը մասնավորապես հետևել է բարձրահարկ բնակելի շենքերում վերելակների կառուցման աշխատանքներին, ճանապարհների վերանորոգման ընթացքին, ինչպես նաև Շամախյան թաղամասում կառուցվող «Մշակութային կենտրոնի և մեծահասակների ժամանցի սենյակի» հիմնանորոգման աշխատանքների առաջընթացին։

