Ձնագնդիով խփելու համար վեճ է ծագել երկու պատանու միջև, որին միջամտել են նրանց ընկերները, այդ թվում՝ տուժածը

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 9-ի ուշ երեկոյան «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ Գյումրիի Տիգրան Մեծի պողոտայից բուժօգնության է տեղափոխվել մի պատանի՝ ազդրի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով։
Համայնքային ոստիկանության Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբն արագ պարզեց, որ 17-ամյա պատանուն դանակահարել են։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումներով պարզվելէ, որ ժամը 18․30-ի սահմաններում, ձնագնդիով խփելու համար վեճ է ծագել երկու պատանու միջև, որին միջամտել են նրանց ընկերները, այդ թվում՝ տուժածը։
Շենքի հետնամասում շարունակված վեճը վերաճել է քաշքշուկի ու ծեծկռտուքի, և այդ ընթացքում էլ 17-ամյա մի տղա մոտը եղած ծալովի դանակով հարվածել է 16-ամյա պատանուն։
Դանակահարողը ձերբակալվել է, խոստովանել արարքն ու ներկայացվել նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: