Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի հետ կապված անսպասելի սցենարների պատրաստ լինելու մասին


Միջազգային


Իսրայելական բանակը մշտական ​​​​պատրաստության մեջ է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին ցանկացած անսպասելի սցենարների համար։

Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։

Գեներալը Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը համարում է Իսլամական Հանրապետության ներքին գործ:

Միևնույն ժամանակ, նա կոչ է արել հանրությանը չվստահել չհաստատված տեղեկատվության աղբյուրներին։

«Վերջին օրերին Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ լուրեր են շրջանառվել։ Մենք շարունակում ենք պարբերաբար գնահատել իրավիճակը և կտեղեկացնենք ձեզ ցանկացած փոփոխության մասին, եթե դրանք տեղի ունենան», – ընդգծել է Դեֆրինը։


Leave a Comment