Թուրքիան չի ցանկանում հարևան Իրանում քաոս տեսնել


Անկարայում անդրադարձել են Իրանում շարունակվող ցույցերին: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է՝ չեն ցանկանում հարևան երկրում քաոս տեսնել: «Արտաքին միջամտությունները Իսլամական Հանրապետության գործերին ավելի մեծ ճգնաժամերի կհանգեցնեն»,- ընդգծել է Չելիքը: Նրա խոսքով՝ Իրանում բոլոր հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով։

Գերմանիայի կանցլերն էլ հայտարարել է, որ ԵՄ-ն աշխատում է Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ՝ Իրանում «բողոքի ակցիաների դաժան ճնշումների հետ» կապված: «Մենք կոչ ենք անում Իրանի ղեկավարությանը պաշտպանել բնակչությանը, այլ ոչ թե սպառնալ նրան»,- նշել է Ֆրիդրիխ Մերցը:

ABC NEWS-ը հայտնում է, որ ԱՄՆ-ը նույնպես կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի էներգետիկ և բանկային հատվածների դեմ: Նշվում է, որ ամերիկյան կողմը դիտարկում է նաև ռազմական գործողություններ անցկացնելու սցենարը:


Մանրամասները՝ ռեպորտաժում:

Leave a Comment