2018-ի համեմատ 2025-ի պաշտպանական ծախսերն աճել են 1,1 մլրդ դոլարով․ Պապիկյան – CIVILNET

2018-ի համեմատ 2025-ի պաշտպանական ծախսերն աճել են 1,1 մլրդ դոլարով։ Այս մասին անցնող տարին ամփոփոխ ասուլիսի ժամանակ հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «2018-ին պաշտպանության ծախսերը կազմել են 245 մլրդ դրամ, իսկ 2025-ին՝ 664 մլրդ դրամ։ Պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով»,- ասաց նախարարը։ Անդրադառնալով ինժեներական, ամրաշինական և ընդհանուր շինարարական ծախսերին, պաշտպանության նախարարը նշեց, որ այդ ծախսերը ևս կտրուկ աճել են։ Նրա խոսքով՝2025-ը բոլոր տարիների, գուցե առաջիկա 30 տարիների ամենաբարձր կապիտալ շինարարության ծախսեր ունեցող տարին էր։ «2018-ի ծախսերը շուրջ 17 մլրդ դրամ էին, 2025-ին այդ ծախսերը կազմել են 57 մլրդ դրամ։ Սա չի կարող չունենալ իր արդյունքն ու հետևանքը»,- […]

Leave a Comment