Դատավորները պետք է օգտվեն իրենց ընձեռնված օրենսդրական հնարավորություններից․ Սրբուհի Գալյան

Iravaban.net-ի փոխանցմամբ, հունվարի 12-ին, Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառման ընթացքում, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը անդրադարձել է ժամանակի կառավարման, առկա խնդիրների և դատավորների պատասխանատվության թեմաներին։

Նախարարը նշել է, որ դատական իշխանությունն այն կառույցն է, որը գործող օրենսդրական կարգավորումներով, գոնե այս պահին, կարող է և պարտավոր է ստանձնել այդ պատասխանատվությունը։ Նրա խոսքով՝ դատավորները չպետք է առաջնորդվեն «վատամարդ չլինելու» կամ սոցիալական կապերը վտանգելու մտավախությամբ, այլ պետք է գործեն այնպես, որ իրենց ձայնը լսելի լինի թե՛ պետության, թե՛ քաղաքացիների համար։

Սրբուհի Գալյանը նաև ընդգծել է, որ դատավորները պետք է օգտվեն իրենց ընձեռնված օրենսդրական հնարավորություններից՝ անհրաժեշտության դեպքում մատնացույց անելով այլ պետական մարմինների թերացումները՝ լինի դա վարչարարության, դատախազության կամ քննչական մարմինների գործունեության շրջանակում։

 

Leave a Comment