«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան

Արևելագետ Ապրես Զոհրաբյանը գրում է. «Հալեպի քրդական թաղամասերում քրդերի սպանդը և էթնիկ զտումը, որն իրականացվեց նաև Թուրքիայի աջակցությամբ, հարցականի տակ է դրել թուրք-քրդական հաշտեցումը։
Թուրքիայի քրդաբնակ տարածքներում բողոքի ցույցեր են։ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից։
Իրաքյան Քուրդիստանում սիրիացի արաբների նկատմամբ ատելության դրսևորումներ կան, զի նրանք դիտարկվում են էթնիկ զտման կողմնակիցներ։
Նկարում քուրդ խանութպանն արաբերեն հայտարարության տեքստով ազդարարում է «սիրիացի արաբների մուտքը արգելված է»։

Աղբյուրը`   Ապրես Զոհրաբյան

Leave a Comment