Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը


Ցուրտ եղանակի և տեղումների հետևանքով հունվարի 13-ին եվրոպական երեք խոշոր օդանավակայան դադարեցրել է աշխատանքը:

Խոսքը Բուդապեշտի, Բրատիսլավայի և Վիեննայի օդանավակայանների մասին է։

Մասնավորապես Վիեննայում սառցապատվել են թռիչքավայրէջքային գոտիները, որոնք դեռ չի հաջողվել մաքրել։ Մի շարք ավիաչվերթեր վերաուղղորդվել են այլ օդանավակայաններ։

Ավիափոխադրումների խափանումներ են գրանցվել նաև Չեխիայում։ Սառցային անձրևի պատճառով Պրահայի օդանավակայանն անցել է սահմանափակ ռեժիմով աշխատանքի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

531 դիտում

Leave a Comment