Aurora News | Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի առողջական վիճակի մասին

Գործարար Սամվել Կարապետյանը քրեակատարողական հիմնարկում երկկողմանի թոքաբորբ է ունեցել, որը չեն ախտորոշել։ Նման հայտարարություն է արել փաստաբան Արամ Վարդևանյան։

«Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում այցելեց բժշկական հաստատություն, կատարեց համալիր բուժստուգում, որը չէր ունեցել շուրջ 7 ամիս, և պարզվեց, որ իր մոտ հետանցումային փուլում գտնվող թոքաբորբ է երկկողմանի, որն ախտորոշվել է՝ ունենալով 2 ամիս վաղեմություն»,- ասել է նա։

Փաստաբանն ընդգծել է՝ բազմիցս խնդրել են գոնե ջեռուցել Սամվել Կարապետյանի խուցը, սակայն այդպես էլ չջեռուցվեց։

«Մշտապես ուներ մրսածություն, ի վերջո ախտորոշվեց երկկողմանի թոքաբորբ, իսկ 2 օր առաջ նաև քովիդ է ախտորոշվել, որը բավականին ծանր, դինամիկ ընթացք է ունեցել»,- հավելել է փաստաբան Արամ Վարդևանյան։

Leave a Comment