Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգստի Կասպյան խողովակաշարերի տերմինալում բեռնման սպասող երկու նավթատար նավերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։
Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Տեղեկատվության համաձայն՝ հունական Delta Tankers ընկերության կողմից շահագործվող Delta Harmony նավթատարը պետք է նավթ բեռներ Թենգիզ հանքավայրից։
Անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման ենթարկված և հունական Thenamaris ընկերության կողմից շահագործվող Matilda նավթատարը պետք է նավթ բեռներ Կարաչագանակ հանքավայրից։
Գործակալությունը միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդել։