Վինուս Ուիլյամսի մրցախաղում գրանցվել է տարիքային ռեկորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկացի Վինուս Ուիլյամսն ու գերմանացի Տատյանա Մարիան տարիքային ռեկորդ են սահմանել ավստրալական Հոբարտում ընթացող թենիսի WTA 250 շարքի մրցաշարում։

1/16 եզրափակիչի խաղում 38-ամյա Մարիան 6:4, 6:3 հաշվով հաղթել է 45-ամյա Ուիլյամսին։

Opta-ի համաձայն՝ երկու թենիսիստների ընդհանուր տարիքը (84 տարեկան) ռեկորդային է եղել WTA-ի մրցաշարերում դրա հիմնադրման օրվանից (1973թ․)։

Վինուս Ուիլյամսն ու Տատյանա Մարիան կարիերայում հանդիպել են առաջին անգամ։ Միասին վերցրած նրանք անցկացրել են շուրջ 2000 պաշտոնական հանդիպում։

Leave a Comment