«Իսրայելական տանկերը կրակել են Լիբանանում իսպանացի խաղաղապահների ուղղությամբ»․ #ElPais | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսրայելական տանկերը կրակ են բացել հարավային Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կազմում տեղակայված իսպանական խաղաղապահ պարեկախմբի ուղղությամբ: Զոհեր չկան, հաղորդում է El Pais-ը՝ հղում կատարելով թագավորության ՊՆ գլխավոր շտաբին:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել իսպանական գումարտակի պատասխանատվության գոտում։ Իսրայելական երեք տանկեր դիրքեր են զբաղեցրել բուֆերային գոտուց հյուսիս։ Երբ իսպանական պարեկախումբն առաջ է շարժվել Ալ-Խիյամ բնակավայրի շրջանում նրանց տեղաշարժը վերահսկելու համար, իսրայելական մարտական մեքենաները կրակոցներ են արձակել։ Արկերն ընկել են իսպանական զորքերից 150-ից 380 մետր հեռավորության վրա։

Leave a Comment