Ռոբերտ Մարտիրոսյանն Ինստագրամի էջ է բացել ու այդ առիթով ««Վիտամին»-ի երեք նոր համերգ է «մաղարիչ» անելու»

Սցենարիստ, հումորիստ, հաղորդավար եւ պրոդյուսեր Ռոբերտ Մարտիրոսյանն այսօր ինստագրամյան էջ է բացել: Լուրը հայտնել է Գարիկ Պապոյանը:

«Խոշոր պլանով ցույց տուր, գովազդիր ինձ, էլի: Էջ բացելու կապակցությամբ ուզում եմ «Վիտամին»-ի երեք նոր համերգ «մաղարիչ» անել. օրերն իմ էջով պիտի ասեմ ու փառքը ես վայելեմ»,- Պապոյանի հրապարակած տեսանյութում ասում է Մարտիրոսյանը: 

«Նա միացավ: Բացե՞լ է, տղաներ: Շնորհավոր: Հազարն ունենաս, հազարը բացես»,- ավելացրել է Գարիկը, որին ժպիտով են արձագանքել Չարենցն ու Արմուշը:

Մարտիրոսյանի առաջին հրապարակումը վիտամինցիների հետ լուսանկար է, իսկ էջն արդեն 7000-ից ավելի հետեւորդ ունի:







Leave a Comment