Nvidia-ն ավարտել է Intel-ում 5 միլիարդ դոլարի իր ներդրումը՝ ձեռք բերելով բաժնետոմսերը դեռևս սեպտեմբերին հայտարարված գործարքի շրջանակում։
Գործարքը կարևոր կապիտալային աջակցություն է երկարամյա չիպարտադրողի համար։
Պայմանագրի շրջանակում, Nvidia-ն մասնավոր տեղաբաշխման միջոցով ձեռք է բերել Intel-ի ավելի քան 214.7 միլիոն բաժնետոմս՝ մեկ բաժնետոմսի համար վճարելով 23.28 դոլար։ Գործարքը լայնորեն դիտարկվում է որպես ֆինանսական աճ Intel-ի համար, որը ճգնաժամային իրավիճակում էր հայտնվել ռազմավարական սխալների և արտադրական կարողության ընդլայնմանն ուղղված մեծ ծախսերի պատճառով։
ԱՄՆ հակամենաշնորհային կարգավորող մարմինները այս ամսվա սկզբին հաստատել են ներդրումը։ Լուրից հետո Nvidia-ի բաժնետոմսերի գինը նախաբորսայական առևտրում նվազել է 1.3%-ով, իսկ Intel-ի բաժնետոմսերը մի փոքր աճ են գրանցել։