
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի (գրին քարտ) խաղարկության շրջանակում։
«Մենք ժամանակ և անհրաժեշտ միջոցներ կտրամադրենք ԱՄՆ ազգային ու հասարակական անվտանգությունը պաշտպանելու համար։ DV-2027 ծրագրի վերաբերյալ այս պահին նոր հայտարարություններ առկա չեն։ Հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ shorturl.at/bJyNR», – նշվում է հաղորդագրության մեջ։