Ադրբեջանից ներմուծումների ֆոնին Հայաստանում բենզինի շուկայական գինը նվազել է։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։ «2025-ի դեկտեմբերի կեսերից Հայաստան սկսեց ներմուծվել ադրբեջանական արտադրության բենզին։ Հետաքրքիր էր իմանալ, թե այդ ներմուծումից ի վեր Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել։ Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին։ Այժմ լիտրի դիմաց 510 դրամի փոխարեն հնարավոր է 430 դրամով պրեմիում տեսակի բենզին գնել։ Պրեմիում տեսակի բենզինի գինը նվազել է 15%-ով»,- ասել է վարչապետը։ Փաշինյանը նշել է, որ երկու օր առաջ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաև դիզվառելիք։ Վարչապետի խոսքով՝ դիզվառելիքի գինն արդեն արդեն այս ընթացքում նվազել է 2%-ով։ «Նաև ռեգուլյար […]