Հաստատում ենք մեր հավատարմությունը Մայր Աթոռին․ Վիրահայոց թեմ

Հունվար 11,2026 16:17

Մենք՝ Վիրահայոց պատմական թեմի պաշտոնատար աշխատակիցներս, անհանգստությամբ հետևում ենք մեր հավատի ու ազգային ինքնության հենասյուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալված մտահոգիչ իրադարձություններին:

Փորձություններով լի այս օրերին մենք՝ անսասան մեր հավատի մեջ, հաստատում ենք մեր հավատարմությունը և աջակցությունը աստվածահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, նրա Գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, ինչպես նաև մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր Սրբություն Սրբոցի պաշտպանության դիրքերում են:

1. Սուսաննա Խաչատրյան
2. Կարեն Երիցյան
3. Գիսանե Հովսեփյան
4. Եվգենյա Մարկոսյան
5. Սուրեն Աբրամյան
6. Էմիլ Սարգսյան
7. Գոհար Մազմանյան
8. Մարգարիտա Կիրակոսյան
9. Միքայել Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment