Ծառուկյանը բացատրել է՝ ինչու է Փիմբլեթը պայքարում միայն ժամանակավոր տիտղոսի համար

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը համոզված է, որ կազմակերպության մենեջերները միտումնավոր հեշտ ճանապարհ են հարթում դիվիզիոնի 5-րդ համար, անգլիացի Փեդի Փիմբլեթի համար՝ հասցնելով նրան մինչև տիտղոսային մենամարտ՝ հանուն սեփական շահի։

«UFC-ում ցանկանում են Պեդիին դարձնել չեմպիոն։ Նրանք գիտեն, որ եթե նրան դուրս բերեն իմ դեմ, Փիմբլեթը կպարտվի, և նրա՝ որպես աստղի փայլը կմարի։

Գեյջին հեշտ փող է Փեդիի համար։ Ահա թե ինչու նրանց մենամարտում խաղարկվելու է ժամանակավոր տիտղոսը։ Միևնույն է, նա իսկական չեմպիոն չի դառնա, քանի որ կա Իլիա Թոփուրիան։ Փիմբլեթը երբեք չի կարողանա հաղթել նրան»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում Red Corner MMA-ը։

Leave a Comment